19:12  ,  3 հոկտեմբերի, 2023

ATP-500 China Open. Ալկարասը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ պարտություն կրեց 6:7 (4:7), 1:6 հաշվով։

Եզրափակիչում Սիների մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 10-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով