16:55  ,  3 հոկտեմբերի, 2023

ATP-500 China Open. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի եզրափակիչ։

Մեդվեդեւը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 10-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ հաղթեց 6:4, 6:3 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները եւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով