17:47  ,  2 հոկտեմբերի, 2023

ATP-500. Ալկարասը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի կիսաեզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի եւ աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ աշխարհի 10-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով