13:10  ,  1 հոկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդը» 34 տարում գրանցել է վատագույն մեկնարկը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Պատմության մեջ առաջին անգամ մանչեսթերյան թիմը Պրեմիեր լիգայի առաջին 7 հանդիպումներում կրել է 4 պարտություն, հաղորդում է Opta-ն։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը վաստակել է 9 միավոր եւ 10-րդ տեղում է։

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Տոտենհեմին» (0:2), «Արսենալին» (1:3), «Քրիսթալ Փելասին» (0:1) եւ «Բրայթոնին» (1:3)։

Անգլիայի ընթացիկ առաջնության մյուս երեք հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» (1:0), «Նոթինգեմ Ֆորեսթին» (3:2) եւ «Բարնլիին» (1:0)։

Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավել էր երրորդ տեղը եւ նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում