12:10  ,  1 հոկտեմբերի, 2023

Սաուլ Ալվարեսը պաշտպանեց IBF, WBA, WBC, WBO տիտղոսները (տեսանյութ)

Մեքսիկացի Սաուլ Կանելո Ալվարեսը պաշտպանեց IBF, WBA, WBC եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշայիին կարգում (76,2 կգ)։

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած մենամարտում աշխարհի բացարձակ չեմպիոնը մենամարտեց ամերիկացի Ջերմել Չառլոյի հետ եւ հաղթեց 12 ռաունդում, մրցավարների միաձայն որոշմամբ։

Սաուլ Ալվարեսը նախորդ մենամարտն անցկացրել էր այս տարվա մայիսին՝ հաղթելով Ջոն Ռայդերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում