Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ հաղթեց 3:1 հաշվով։
«Բորուսիայի» գոլերը խփեցին գերմանացիներ Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ), Մարկո Ռոյսը (տեսանյութ) եւ նորվեգացի Յուլիան Ռյուերսոնը (տեսանյութ)։
«Բորուսիան» 14 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Հոֆենհայմը» 6-րդն է՝ 12 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3
Անդրեյ Կրամարիչ, 25, 11մ - Նիկլաս Ֆյուլկրուգ, 18, Մարկո Ռոյս, 45+3, Յուլիան Ռյուերսոն, 90+5
Հեռացում՝ Ռամի Բենսեբաինի («Բորուսիա Դորտմունդ»), 71, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում