20:45  ,  28 սեպտեմբերի, 2023

Արմեն Աղայանը՝ Ռուսաստանի չեմպիոն

Արմեն Աղայանը նվաճել է Կեմերովոյում անցկացող ձյուդոյի Ռուսաստանի առաջնության չեմպիոնի կոչումը 73 կգ քաշային կարգում։

Եզրափակիչում Արմեն Աղայանը հաղթել է Աբուբաքար Իսաեւին, հաղորդում է tass.ru-ն։

Պյատիգորսկը ներկայացնող հայ մարզիկը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Կարեն Գալստյանն ու Ռավշան Նասրիդինովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում