Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ինտերը» Միլանում մրցեց «Սասուոլոյի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 68-րդ րոպեին 1:2 հաշվի ժամանակ։
«Ինտերը» 15 միավորով մնաց առաջին տեղում։ Նույնքան միավորով երկրորդն է «Միլանը»։
Չեմպիոն «Նապոլին» 4:1 հաշվով պարտության մատնեց «Ուդինեզեին» եւ 11 միավորով 6-րդն է։
«Լացիոն» 2:0 հաշվով հաղթեց «Տորինոյին» եւ 7 միավորով 11-րդն է։ «Տորինոն» 10-րդն է՝ 8 միավոր։
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ինտեր» - «Սասուոլո»՝ 1:2 (տեսանյութ)
Դենզել Դյումֆրիս, 45+1 - Նեդիմ Բայրամի, 54, Դոմենիկո Բերարդի, 63
«Լացիո» - «Տորինո»՝ 2:0 (տեսանյութ)
Մատիաս Վեսինո, 56, Մատիա Ձականյի, 75
«Նապոլի» - «Ուդինեզե»՝ 4:1 (տեսանյութ)
Պյոտր Զելինսկի, 19, 11մ, Վիկտոր Օսիմեն, 39, Խվիչա Կվարացխելիա, 74, Ջովանի Սիմեոնե, 82 - Լազար Սամարջիչ, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում