22:44  ,  27 սեպտեմբերի, 2023

«Միլանը» հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից աչքի ընկան շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը (տեսանյութ), անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին (տեսանյութ) եւ անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը (տեսանյութ

«Միլանը» 15 միավորով երկրորդն է, «Կալյարին» վերջինն է՝ 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Կալյարի» - «Միլան»՝ 1:3

Զիտու Լուվումբու, 29 - Նոա Օկաֆոր, 40, Ֆիկայո Տոմորի, 45, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով