17:30  ,  26 սեպտեմբերի, 2023

Կարեն Խաչանովը նվաճեց 5-րդ տիտղոսը ATP շարքում

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նվաճեց Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացված ATP-250 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 46-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:2), 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Կարեն Խաչանովը 5-րդ տիտղոսը նվաճեց ATP շարքի մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով