19:01  ,  24 սեպտեմբերի, 2023

«Լիվերպուլն» ուժեղ էր «Վեստ Հեմից», «Արսենալն» ու «Տոտենհեմը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

«Լիվերպուլը» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։

Երրորդ տեղ բարձրացավ «Բրայթոնը», որը 3:1 հաշվով պարտության մատնեց «Բորնմուտին» եւ ունի 15 միավոր։

Լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

«Տոտենհեմը» 14 միավորով չորրորդն է, «Արսենալը» նույնքան միավորով 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 3:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 16, 11մ, Դարվին Նունիես, 60, Դիոգու Ժոտա, 85 - Ջարոդ Բոուեն, 42

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Կրիստիան Ռոմերո, 26, ինքնագոլ, Բուկայո Սակա, 54, 11մ - Սոն Հին Մին, 42, 55

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 0:1 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 73

Հեռացում՝ Մալո Գյուստո («Չելսի»), 58

«Բրայթոն» - «Բորնմուտ»՝ 3:1

Միլոշ Կերկեզ, 45+2, ինքնագոլ, Կաորու Միտոմա, 46, 77 - Դոմինիկ Սոլանկե, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում