14:02  ,  24 սեպտեմբերի, 2023

ATP-250. Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 15-րդ ռակետ, օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովը դուրս եկավ Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 39-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։

Կիսաեզրափակիչում հայ թենիսիստի մրցակիցը կլինի աշխարհի 33-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդան, որը քառորդ եզրափակիչում 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 35-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 981 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով