20:03  ,  23 սեպտեմբերի, 2023

Ֆոդենի ու Հոլանդի գոլերը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Մրցակցի դարպասը գրավեցին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը (տեսանյութ) եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (տեսանյութ

«Մանչեսթեր Սիթին» 18 միավորով առաջատարն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 10-րդն է՝ 7 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2:0

Ֆիլ Ֆոդեն, 7, Էրլինգ Հոլանդ, 14

Հեռացում՝ Ռոդրիգո Էրնանդես («Մանչեսթեր Սիթի»), 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում