Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Բոխումին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 7:0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը (տեսանյութ), հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը (տեսանյութ), գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն (տեսանյութ) եւ ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը (տեսանյութ)։
«Բավարիան» 13 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բոխումը» 14-րդն է՝ 3 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Բավարիա» - «Բոխում»՝ 7:0 (տեսանյութ)
Էրիկ Շուպո-Մոտինգ, 4, Հարի Քեյն, 13, 54, 11մ, 88, Մատեյս Դե Լիգտ, 29, Լերոյ Զանե, 38, Մատիս Տել, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում