12:40  ,  23 սեպտեմբերի, 2023

Օլիմպիական չեմպիոնը մահացել է 17-րդ հարկից ընկնելու հետեւանքով

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բնակելի շենքի 17-րդ հարկից ընկնելու հետեւանքով մահացել է վոլեյբոլի կանանց օլիմպիական չեմպիոն, 43-ամյա բրազիլուհի Օլիվեյրա Վալեվսկան, հաղորդում է Web Volei-ը՝ հղում անելով Սան Պաուլուի ոստիկանության հաշվետվությանը։ Քննվում են ինքնասպանության եւ սպանության վարկածները։

Վալեվսկան Բրազիլիայի հավաքականի կազմում 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն է։

2008-2011 թվականներին Վալեվսկան հանդես է եկել «Զարեչիե» ակումբում՝ դառնալով Ռուսաստանի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում