Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային։
«Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացիական բնակչություն, այդ թվում 30 հազար երեխա ռազմական հարձակման է ենթարկվել։ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ռմբակոծելով քաղացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքը 9 ամսվա շրջափակումից հետո։
Ինչպես փորձագետներն են ասում՝ սա գենոցիդ է։ Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհի, զանգվածային լրատվության գործընկերներին արձագանքել եւ տարածել այս կոչը՝ խաղաղությունը վերականգնելու համար:
Երեխաները թիրախ չեն․ արդեն մեկ երեխա է զոհվել, 11-ը՝ վիրավորվել»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, ԱՄՆ-ում բնակվող Յուրա Մովսիսյանը կոչ է արել բոլոր ընկերներին զանգել Վաշինգտոն, սենատոր Քորի Բուքերին եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսին եւ լսելի դարձնել ամերիկահայերի կոչը՝ կանխել Ցեղասպանությունը Արցախում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:01 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի
21:57 , 21 հոկտեմբերի
21:36 , 21 հոկտեմբերի
20:25 , 21 հոկտեմբերի
19:28 , 21 հոկտեմբերի 
18:24 , 21 հոկտեմբերի
18:15 , 21 հոկտեմբերի
17:45 , 21 հոկտեմբերի
17:37 , 21 հոկտեմբերի