20:12 19 սեպտեմբերի, 2023Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային։
«Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացիական բնակչություն, այդ թվում 30 հազար երեխա ռազմական հարձակման է ենթարկվել։ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ռմբակոծելով քաղացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքը 9 ամսվա շրջափակումից հետո։
Ինչպես փորձագետներն են ասում՝ սա գենոցիդ է։ Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհի, զանգվածային լրատվության գործընկերներին արձագանքել եւ տարածել այս կոչը՝ խաղաղությունը վերականգնելու համար:
Երեխաները թիրախ չեն․ արդեն մեկ երեխա է զոհվել, 11-ը՝ վիրավորվել»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, ԱՄՆ-ում բնակվող Յուրա Մովսիսյանը կոչ է արել բոլոր ընկերներին զանգել Վաշինգտոն, սենատոր Քորի Բուքերին եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսին եւ լսելի դարձնել ամերիկահայերի կոչը՝ կանխել Ցեղասպանությունը Արցախում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.