10:26  ,  18 սեպտեմբերի, 2023

Դյուպլանտիսի հերթական ռեկորդը ձողացատկում (տեսանյութ)

Աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Արման Դյուպլանտիսը ԱՄՆ-ի Յուջին քաղաքում տեղի ունեցած Ադամանդե լիգայի հերթական փուլում բարելավել է ձողացատկի աշխարհի ռեկորդը՝ ցատկելով 6,23 մետր։

Նախորդ ռեկորդը Դյուպլանտիսը սահմանել էր 2022թ․ հուլիսին Յուջինում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ հաղթահարելով  6,21 մետր։

2023թ․ փետրվարին Դյուպլանտիսը դահլիճում ցույց էր տվել նաեւ 6,22 մետր արդյունք։

23-ամյա շվեդ աթլետը սահմանեց 7-րդ համաշխարհային ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում