00:49  ,  18 սեպտեմբերի, 2023

«Ռոմայի» հաղթանակը՝ 7:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Էմպոլիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթեց 7:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալանան (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը (տեսանյութ), իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն (տեսանյութ), բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն (տեսանյութ) եւ իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին (տեսանյութ)։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ։

«Ռոման» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում եւ 4 միավորով 12-րդն է։ «Էմպոլին» չորս պարտությունից հետո վերջինն է։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռոմա» - «Էմպոլի»՝ 7:0

Պաուլո Դիբալա, 22, 11մ, 55, Ռենատու Սանշեշ, 8, Ալբերտո Գրասի, 35, ինքնագոլ, Բրիան Կրիստանտե, 79,  Ռոմելու Լուկակու, 82, Ջանլուկա Մանչինի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով