21:35  ,  17 սեպտեմբերի, 2023

«Արսենալը» պարտության մատնեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

69-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Արսենալը» 13 միավորով հավասարվեց «Տոտենհեմին» ու «Լիվերպուլին» եւ չորրորդն է։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 15 միավոր։ «Էվերտոնը» 18-րդ տեղում է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում