00:43  ,  17 սեպտեմբերի, 2023

«Նապոլին» խուսափեց պարտությունից 0:2-ից հետո (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Ջենոային» եւ խուսափեց պարտությունից վերջնամասում խփած գոլերի շնորհիվ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Ջենոան» ընթացքում հաղթում էր 2:0 հաշվով իտալացի պաշտպան Մատյա Բանիի (տեսանյութ) եւ իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիի (տեսանյութ) գոլերի շնորհիվ։

Ֆրանսիացի Ռուդի Գարսիայի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվողներ Ջակոմո Ռասպադորին (տեսանյութ) եւ Մատեո Պոլիտանոն (տեսանյութ

«Նապոլին» 7 միավորով 5-րդն է, «Ջենոան» 12-րդ տեղում է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ջենոա» - «Նապոլի»՝ 2:2

Մատյա Բանի, 40, Մատեո Ռետեգի, 56 - Ջակոմո Ռասպադորի, 76, Մատեո Պոլիտանո, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով