22:34  ,  16 սեպտեմբերի, 2023

«Նյուքասլ Յունայթեդը» պարտության մատնեց «Բրենթֆորդին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդն» ընդունեց «Բրենթֆորդին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 64-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը։

«Բրենթֆորդը» 6 միավորով 10-րդն է, «Նյուքասլ Յունայթեդը» նույնքան միավորով 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 1:0 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 64, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում