18:57  ,  16 սեպտեմբերի, 2023

«Յուվենտուսը» պարտության մատնեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Հռոմի «Լացիոյին»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

«Յուվենտուսից» դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը (տեսանյութ)։ Աչքի ընկավ նաեւ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան (տեսանյութ)։ «Լացիոյի» գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն (տեսանյութ

«Յուվենտուսը» 10 միավորով ընթացիկ առաջատարն է, «Լացիոն» 15-րդն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 3:1

Դուշան Վլահովիչ, 10, 67, Ֆեդերիկո Կիեզա, 26 - Լուիս Ալբերտո, 64

«Ինտեր» - «Միլան»՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

«Ջենոա» - «Նապոլի»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով