17:17  ,  8 նոյեմբերի, 2012

Մոնտելան կարող է ամռանը գլխավորել «Միլանը»

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան ընդգրկվել «Միլանի» գլխավոր մարզիչի թեկնածուների թվում, հայտնում է Football Italia-ն:

Ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ապագան հարցականի տակ է, քանի որ թիմն անհաջող է հանդես գալիս Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

Իտալական ակումբի գլխավոր մարզիչի թեկնածուների թվում նշվում են նաեւ Պեպ Գվարդիոլայի, Լուչանո Սպալետիի եւ Ֆրանկ Ռայկարդի անունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս