10:11  ,  9 սեպտեմբերի, 2023

US Open. Մեդվեդեւը կիսաեզրափակիչում հաղթեց Ալկարասին (տեսանյութ)

Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը մրցեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ առավելության հասավ  7:6 (7:3), 6:1, 3:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով