13:35  ,  8 սեպտեմբերի, 2023

ԵԱ․ Աշիկ Անդրեյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Նիդերլանդների Հաագա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշիկ Անդրեյանը նվաճել է բրոնզե մեդալ։

60 կգ քաշային կարգում Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը (մարզիչ` Նարեկ Սուքիասյան), տանելով չորս հաղթանակ, գրավել է երրորդ տեղը։

Սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում