10:30  ,  7 սեպտեմբերի, 2023

US Open. Ալկարասը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ  Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Աշխարհի 12-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ դիմակայությունում Ալկարասը հաղթեց 6:3, 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 24 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ալկարասը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը 6:4, 6:3, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով