00:12  ,  5 սեպտեմբերի, 2023

US Open. Ալկարասը վստահ հաղթանակով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը վստահ հաղթանակով դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 61-րդ ռակետ, իտալացի Մատեո Արնալդիի նկատմամբ։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 59 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ աշխարհի 12-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով