09:29  ,  4 սեպտեմբերի, 2023

US Open. Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Սերբ թենիսիստը 2 ժամ եւ 27 րոպեում պարտության մատնեց աշխարհի 105-րդ ռակետ, խորվաթ Բորնա Գոյոյին՝ 6:2, 7:5, 6:4։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ, որը 7:6 (7:2), 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 128-րդ ռակետ, շվեյցարացի Դոմինիկ Շտրիկերին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով