00:47  ,  4 սեպտեմբերի, 2023

«Յուվենտուսն» ուժեղ էր «Էմպոլիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էմպոլիի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի պաշտպան Դանիլոն (տեսանյութ) եւ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան (տեսանյութ

«Յուվենտուսը» 7 միավորով երրորդն է, «Էմպոլին» առանց միավորի վերջինն է։ Առաջատարներ «Ինտերն» ու «Միլանն» ունեն 9-ական միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Էմպոլի» - «Յուվենտուս»՝ 0:2

Դանիլո, 24, Ֆեդերիկո Կիեզա, 82

Չիրացրած 11մ՝ Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»), 39 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով