21:33  ,  3 սեպտեմբերի, 2023

«Արսենալը» պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (տեսանյութ)։ Մեկ րոպե անց հավասարությունը վերականգնեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը (տեսանյութ

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ավելացված ժամանակում անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսի (տեսանյութ) եւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի գոլերը։

«Արսենալը» 10 միավորով հավասարվեց «Տոտենհեմին», «Լիվերպուլին» ու «Վեստ Հեմին» եւ չորրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 11-րդ տեղում է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1

Մարտին Էդեգոր, 28, Դեքլան Ռայս, 90+6, Գաբրիել Ժեզուս, 90+11 - Մարկուս Ռեշֆորդ, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում