00:47  ,  3 սեպտեմբերի, 2023

«Նապոլին» պարտվեց «Լացիոյին», «Ատալանտան» ուժեղ էր «Մոնցայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց փոխչեմպիոն «Լացիոյին»։ 2:1 հաշվով առավելության հասավ հռոմեական թիմը։

«Լացիոյին» հաղթանակ բերեցին իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի (տեսանյութ) եւ ճապոնացի կիսապաշտպան Դաիտի Կամադայի գոլերը (տեսանյութ)։ «Նապոլիից» աչքի ընկան լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին (տեսանյութ

«Նապոլին» 6 միավորով չորրորդ տեղում է։ «Լացիոն» 3 միավորով 12-րդն է։

«Ատալանտան» 3:0 հաշվով պարտության մատնեց «Մոնցային» եւ 6 միավորով երրորդն է։ «Մոնցան» 14-րդն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Նապոլի» - «Լացիո»՝ 1:2

Պյոտր Զելինսկի, 32 - Լուիս Ալբերտո, 30, Դաիտի Կամադա, 52

«Ատալանտա» - «Մոնցա»՝ 3:0

Էդերսոն, 35, Ջանլուկա Սկամակա, 42, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով