00:46  ,  2 սեպտեմբերի, 2023

«Ռոման» պարտվեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Ռոմային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

Հյուրերից արդեն 9-րդ րոպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն (տեսանյութ)։ 48-րդ րոպեին «Միլանի» առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն (տեսանյութ

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով, բայց կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ 61-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին։

Ավելացված ժամանակում հաշվի տարբերությունը կրճատեց հռոմեական թիմի իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան (տեսանյութ

«Ռոմայում» նորամուտը նշեց թիմի նորեկ, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը դուրս եկավ փոխարինման։

«Միլանը» երեք հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 18-րդ տեղում է՝ 1 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 1:2

Լեոնարդո Սպինացոլա, 90+2 - Օլիվիե Ժիրու, 9, 11մ, Ռաֆայել Լեաու, 48

Հեռացում՝ Ֆիկայո Տոմորի («Միլան»), 61, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով