00:46  ,  1 սեպտեմբերի, 2023

Եվրոպայի լիգա․ Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում Սլովակիայի «Սլովանը» 2:6 հաշվով պարտվել է Կիպրոսի «Արիսին» եւ դուրս մնացել պայքարից։

Բրատիսլավայի թիմի երկրորդ գոլը 89-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Առաջին խաղում «Սլովանը» հաղթել էր 2:1 հաշվով։

«Արիսը» նվաճել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր, «Սլովանը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում