10:38  ,  31 օգոստոսի, 2023

US Open․ Էլինա Ավանեսյանը համառ պայքարում պարտություն կրեց

Աշխարհի 66-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ։

2 ժամ եւ 18 րոպե տեւած համառ պայքարում հայ թենիսիստուհին պարտություն կրեց 3:6, 7:5, 5:7 հաշվով։

Օստապենկոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 73-րդ ռակետ, ամերիկացի Բերնարդա Պերան։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով