Հայաստանի 7 ներկայացուցիչներ մասնակցել են Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում անցկացված թիավարության աշխարհի առաջնությանը եւ առաջին անգամ մտան լավագույն տասնյակ։
Սևանցիներ Արա Վիրաբյանը, Վահե Դավթյանը, Գևորգ Փիլոսյանը և Նորիկ Մարգարյանը կանոէ մրցաձևում, չորստեղանի նավակով, 500 մետր տարածությունում դուրս են եկել եզրափակիչ եւ գրավել են 7-րդ տեղը՝ լրացնելով միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։
Մարզիչ Ավետիք Մալխասյանի սաները մրցավայրում են առաջին անգամ են չորստեղանի նավակով համատեղ մարզում անցկացրել, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Աշխարհի առաջնությունում, 42 մրցաձևում, հայտավորված է եղել 94 երկրների 2000 մարզիկ-մարզուհիներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի