18:34 30 օգոստոսի, 2023Հայաստանի 7 ներկայացուցիչներ մասնակցել են Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում անցկացված թիավարության աշխարհի առաջնությանը եւ առաջին անգամ մտան լավագույն տասնյակ։
Սևանցիներ Արա Վիրաբյանը, Վահե Դավթյանը, Գևորգ Փիլոսյանը և Նորիկ Մարգարյանը կանոէ մրցաձևում, չորստեղանի նավակով, 500 մետր տարածությունում դուրս են եկել եզրափակիչ եւ գրավել են 7-րդ տեղը՝ լրացնելով միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։
Մարզիչ Ավետիք Մալխասյանի սաները մրցավայրում են առաջին անգամ են չորստեղանի նավակով համատեղ մարզում անցկացրել, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Աշխարհի առաջնությունում, 42 մրցաձևում, հայտավորված է եղել 94 երկրների 2000 մարզիկ-մարզուհիներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.