Անգլիական «Տոտենհեմի» եւ Տոգոյի ազգային հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորը կարող է տեղափոխվել իսպանական «Սելտա», հայտնում է Football Espana-ն:
Ադեբայորի` «Տոտենեհմից» հեռանալու մասին խոսակցությունները ծագել են այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոա'ը խնդրել է նոր հարձակվող գնել:
Այժմ պորտուգալացի մասնագետը հիմնական կազմում խաղալու հնարավորություն է տալիս մեկ այլ հարձակվող Ժերմեյն Դեֆոին:
Հիշեցնենք, որ Ադեբայորն արդեն հանդես է եկել Իսպանիայում` 2010/2011 մրցաշրջանի երկրորդ մասն անցկացնելով Մադրիդի «Ռեալում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում