23:44  ,  28 օգոստոսի, 2023

US Open. Աշխարհի չորրորդ ռակետ Ռունեի սենսացիոն պարտությունը

Աշխարհի չորրորդ ռակետ Հոլգեր Ռունեն չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան։ 20-ամյա դանիացի թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 63-րդ ռակետ, 30-ամյա իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենայի հետ եւ պարտություն կրեց 3:6, 6:4, 3:6, 2:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 43 րոպե։

Ռոբերտո Կարբալիես-Բաենայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 77-րդ ռակետ, ռուսաստանցի Ասլան Կարացեւի եւ աշխարհի 29-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի դիմակայության հաղթողը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով