22:27  ,  27 օգոստոսի, 2023

Վլահովիչի գոլը «Յուվենտուսին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Բոլոնիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Հյուրերը խաղի հաշիվը բացեցին 24-րդ րոպեին շոտլանդացի կիսապաշտպան Լյուիս Ֆերգյուսոնի գոլի շնորհիվ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի գոլը 81-րդ րոպեին։

«Յուվենտուսը» 4 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» 14-րդն է՝ 1 միավոր։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 1:1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 81 - Լյուիս Ֆերգյուսոն, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով