Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում «Քյոլնը» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 27-րդ րոպեին։ Նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ), նաեւ դեղին քարտ ստացավ 49-րդ րոպեին։
«Քյոլնը» երկրորդ պարտությունը կրեց եւ 14-րդ տեղում է։ «Վոլֆսբուրգը» 6 միավորով երկրորդն է։ Առաջատարը երկրորդ հաղթանակը տարած «Ունիոն Բեռլինն» է, որն ուժեղ էր «Դարմշտադտից»՝ 4:1:
6 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Ֆրայբուրգը», որը 1:0 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»։
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Բոխում» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1 (տեսանյութ)
«Դարմշտադտ» - «Ունիոն Բեռլին»՝ 1:4 (տեսանյութ)
«Քյոլն» - «Վոլֆսբուրգ»՝ 1:1 (տեսանյութ)
«Ֆրայբուրգ» - «Վերդեր»՝ 1:0 (տեսանյութ)
«Հայդենհայմ» - «Հոֆենհայմ»՝ 2:3
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում