00:35  ,  26 օգոստոսի, 2023

«ՌԲ Լայպցիգի» հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում «ՌԲ Լայպցիգն» ընդունեց «Շտուտգարտին» եւ հաղթեց 5:1 հաշվով։ Առաջին խաղակեսում 1:0 հաշվով առավելության էին հասել հյուրերը։

Գերմանացի Մարկո Ռոզեի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի պաշտպան Բենջամին Հենրիխսը, իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն, բելգիացի հարձակվող Լուա Օպենդան, սլովենացի կիսապաշտպան Կեւին Կամպլը եւ հոլանդացի կիսապաշտպան Չավի Սիմոնսը։

«ՌԲ Լայպցիգը» 3 միավորով երկրորդն է, «Շտուտգարտը» նույնպես ունի 3 միավոր եւ 5-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Շտուտգարտ»՝ 5:1 (տեսանյութ)

Բենջամին Հենրիխս, 51, Դանի Օլմո, 63, Լուա Օպենդա, 66, Կեւին Կամպլ, 74, Չավի Սիմոնս, 76 - Սերու Գիրասի, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով