20:39  ,  14 օգոստոսի, 2023

Յանիկ Սիներն առաջին տիտղոսն է նվաճել «Մասթերս» շարքում

Աշխարհի 8-րդ ռակետ Յանիկ Սիներն առաջին անգամ հաղթել է «Մասթերս» շարքի մրցաշարում։

Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում 21-ամյա իտալացի թենիսիստը 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 18-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։

Այս հաղթանակի շնորհիվ Յան Սիները Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում բարձրացել է 6-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով