11:38  ,  13 օգոստոսի, 2023

WTA-1000․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:7 (4:7), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2,5 ժամ։

Այս մրցաշրջանում Պեգուլան երկրորդ անգամ պարտության մատնեց Շվյոնտեկին։

Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի եւ աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի դիմակայության հաղթողը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով