22:21  ,  12 օգոստոսի, 2023

ՊՍԺ-ի մեկնարկային կազմը․ Մբապեն, Նեյմարն ու Վերատին բացակայում են

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն ՊՍԺ-ն կընդունի «Լորիանին»։

Փարիզյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է մեկնարկային կազմը։ Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ու բրազիլացի հարձակվող Նեյմարը դուրս են մնացել հայտացուցակից։

ՊՍԺ - «Լորիան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում