18:01  ,  12 օգոստոսի, 2023

«Արսենալը» պարտության մատնեց «Նոթինգեմ Ֆորեսթին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում «Արսենալից» աչքի ընկան անգլիացի հարձակվողներ Էդի Նկետիան (տեսանյութ) ու Բուկայո Սական (տեսանյութ)։ Վերջնամասում հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը նիգերիացի հարձակվող Տայվո Ավոնիի գոլի շնորհիվ (տեսանյութ

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Արսենալ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2:1

Էդի Նկետիա, 26, Բուկայո Սակա, 32 - Տայվո Ավոնիի, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով