16:08  ,  12 օգոստոսի, 2023

«Մասթերս»․ Ալկարասը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ եւ պարտություն կրեց 3:6, 6:4, 3:6 հաշվով։

Եզրափակիչի ուղեգրի համար Թոմի Փոլը կմրցի աշխարհի 8-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որը 6:4, 4:6, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 276-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով