21:44  ,  6 նոյեմբերի, 2012

Խաբի Ալոնսոն հիանում է Ջերարդով

Սթիվեն Ջերարդը կարող է հանդես աշխարհի յուրաքանչյուր թիմում, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:

Սթիվեն Ջերարդը կարող է հանդես աշխարհի յուրաքանչյուր թիմում, քանի որ ունի մի շարք ֆանտաստիկ ֆուտբոլային հատկանիշներ: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է, ով նույն հաջողությամբ կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Ես հիանում եմ Ջերարդով:

Սթիվենն իմ ընկերն է, եւ մենք մշտապես կապ ենք պահպանում: Երբ ես տեղափոխվեցի «Լիվերպուլ», ընդամենը 22 տարեկան էի, իսկ նա թիմի ավագն էր եւ մեծ ազդեցություն ուներ հանդերձարանում: Նա մարմնավորում է ակումբի գլխավոր արժեքները»,- Ալոնսոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Արքայական ակումբ է տեղափոխվել «Լիվերպուլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով