21:51  ,  10 օգոստոսի, 2023

«Փյունիկը» պարտություն կրեց Նորվեգիայում (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով։

6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դանիացի կիսապաշտպան Ալբերտ Գրյոնբեկը (տեսանյութ

10-րդ րոպեին վնասվածք ստացավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որին փոխարինեց պաշտպան Դավիթ Դավիդյանը։

31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կամերունցի հարձակվող Ֆարիս Մումբանան (տեսանյութ

56-րդ րոպեին «Բուդյո-Գլիմտի» երրորդ գոլը խփեց նորվեգացի հարձակվող Ամալ Պելեգրինոն (տեսանյութ

«Բուդյո-Գլիմտը» 7 հարված կատարեց Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասին, «Փյունիկը» մրցակցի  դարպասին ոչ մի հարված չկատարեց։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 17-ին։ Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» եւ ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 3:0

Ալբերտ Գրյոնբեկ, 6, Ֆարիս Մումբանա, 31, Ամալ Պելեգրինո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով