«Փյունիկը» պարտություն կրեց Նորվեգիայում (տեսանյութ)

21:51   10 օգոստոսի, 2023

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով։

6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դանիացի կիսապաշտպան Ալբերտ Գրյոնբեկը (տեսանյութ)։

10-րդ րոպեին վնասվածք ստացավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որին փոխարինեց պաշտպան Դավիթ Դավիդյանը։

31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կամերունցի հարձակվող Ֆարիս Մումբանան (տեսանյութ)։

56-րդ րոպեին «Բուդյո-Գլիմտի» երրորդ գոլը խփեց նորվեգացի հարձակվող Ամալ Պելեգրինոն (տեսանյութ)։

«Բուդյո-Գլիմտը» 7 հարված կատարեց Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասին, «Փյունիկը» մրցակցի  դարպասին ոչ մի հարված չկատարեց։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 17-ին։ Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» եւ ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 3:0

Ալբերտ Գրյոնբեկ, 6, Ֆարիս Մումբանա, 31, Ամալ Պելեգրինո, 56



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.